Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Շաքարի անսպասելի բարձր պարունակությամբ 8 մթերք. news.am

Շաքարի անսպասելի բարձր պարունակությամբ 8 մթերք. news.am

Հատկանշական է, որ շաքարը պարունակվում է ո՛չ միայն քաղցրավենիքում, այլ նաեւ մեր կողմից ամեն օր օգտագործվող մթերքներում: Բարիատրիկ վիրաբույժ Ջո Կոլելլան ներկայացնում է այն մթերքների ցուցակը, շաքարի պարունակությունը որոնցում անչափ բարձր է:

 

1. Պատրաստի սոուսներ

 

Սպագետիի համար նախատեսված պատրաստի սոուսները սովորաբար պարունակում են 6-12 գրամ շաքար (կես բաժակում): Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ինքնուրույն պատրաստել այդ սոուսները (լոլիկից, կանաչեղենից ու ձիթապտղից):

 

2. Յոգուրտներ

 

Քաղցր յոգուրտի մեկ չափաբաժինը պարունակում է 17-33 գրամ շաքար, այդ պատճառով դրա փոխարեն ավելի լավ է գնել ոչ քաղցր հունական յոգուրտ եւ ավելացնել մրգեր ու հատապտուղներ:

 

3.   Արագ պատրաստման վարսակաձավար

 

Վարսակաձավարը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում եւ նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, սակայն արոմատիզատորներ պարունակող վարսակաձավարը պարունակում է նաև 10-15 գրամ շաքար: Մասնագետը խորհուրդ է տալիս գնել հասարակ վարսակաձավար, իսկ պատրաստելու ժամանակ դրան ավելացնել կտրտած խնձոր կամ հատապտուղներ:

 

4. Համեմունքներ սալաթի համար

 

Սալաթների համար հեղուկ համեմունքներում շաքարի պարունակությունը բարձր է՝ 7 գրամ երկու ճաշի գդալում: Դրա փոխարեն կարելի է օգտագործել ձիթապտղի ձեթ, քացախ եւ/կամ կիտրոնի հյութ:

 

5. Էներգետիկ ըմպելիքներ

 

Այսպիսի խմիչքների մեկ չափաբաժինը 25 գրամ շաքար է պարունակում, որն ավելի շատ է օրական թույլատրելի չափաբաժնից:

 

6. Կաղամբի սալաթ

 

Արագ սննդի կետերում, որտեղ կաղամբի սալաթ են մատուցում, այդ կերակուրի մեջ 15 գրամ շաքար են ավելացնում, ինչը ուտեստը պակաս օգտակար է դարձնում:

 

7. Թեյ

 

Պատրաստի թեյի մեջ շաքարի պարունակությունը եւս շատ բարձր է (որոշ տեսակներում՝ ընդհուպ մինչեւ 32 գրամ):

 

8. Կետչուպ

 

Կետչուպը եւս առաջատար է՝ շաքարի պարունակության տեսանկյունից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kachestvo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ